news-details
Մասիս

Նորայր Հակոբյանի աշխատանքային այցը Արբաթ․ ներկայացվեցին խնդիրները և առաջիկա ծրագրերը. Մասիսի համայնքապետարան

Առաջնորդվելով բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքով և կարևորելով բնակիչների հետ անմիջական շփումը՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակում է հանդիպումները համայնքի տարբեր բնակավայրերում։ Աշխատանքային շրջայցի շրջանակում նա երեկ այցելեց նաև Արբաթ։

Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրեցին իրենց մտահոգող խնդիրները՝ առանձնացնելով տրանսպորտի հասանելիության և ոռոգման ջրի հարցերը։

Գյուղի փոքր բնակիչները նույնպես հանդես եկան իրենց առաջարկով՝ խնդրելով, որ Արբաթում կառուցվի խաղահրապարակ։

Համայնքի ղեկավարը և ոլորտային մասնագետները ներկայացրեցին ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև դրանց մեկնարկի ժամկետները։ Երեխաների առաջարկին ի պատասխան՝ Նորայր Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Արբաթում նախատեսվում է խաղասարքերի տեղադրում՝ ապահովելով երեխաների համար ապահով և ժամանակակից ժամանցի տարածք։

Հանդիպումները շարունակվում են...