Արդեն մի քանի օր է, ինչ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակում է այցելությունները համայնքի բնակավայրեր՝ տեղում լսելու բնակիչների խնդիրներն ու առաջարկները։
Այսօր ևս օրակարգում մի քանի հանդիպումներ էին։
Համայնքապետը և ոլորտային մասնագետները հանդիպեցին Սիս բնակավայրի բնակիչների հետ, ովքեր ներկայացրին իրենց մտահոգող հարցերը, ինչպես նաև կարևորեցին մինչ այժմ կատարված աշխատանքները։
Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ Ն. Հակոբյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերը և իրականացվող աշխատանքների ընթացքը։
Համայնքի ղեկավարն այցելեց նաև բնակավայրի ամբուլատորիա և մանկապարտեզ, ծանոթացավ պայմաններին, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ։
Նման հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել համայնքային առաջնահերթությունները և գտնել արդյունավետ լուծումներ։

