Շարունակելով աշխատանքային շրջայցերը` համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները երեկ այցելեցին Մասիս համայնքի ամենամեծ բնակավայր` Այնթապ։
Համայնքի ղեկավարը հանդիպեց ու զրուցեց ՀՈԱԿ-ների տնօրենների, աշխատակիցների հետ։
Այնուհետև Նորայր Հակոբյանը ծանոթացավ Մասնակցային բյուջետավորման գործընթացով իրականացվող ծրագրերի աշխատանքներին՝ դիտարկելով դրանց իրականացման փուլերն ու արդյունավետությունը։
Այնթապում այս օրերին շարունակվում են նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը վարչական ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի հետ տեղում ուսումնասիրեց կատարված ու ընթացիկ աշխատանքները, քննարկեց առաջիկա քայլերը և հնարավոր բարելավումները։
Ն. Հակոբյանը լսեց նաև բնակիչների որոշ մտահոգություններն և առաջարկները` կապված ասֆալտապատման աշխատանքների հետ։
Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ համայնքապետարանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել բնակավայրերում նախատեսված ծրագրերը՝ ապահովելով աշխատանքների թափանցիկությունն ու արդյունավետությունը։


