news-details
Արարատի Մարզ

Նորընտիր համայնքապետ Ն. Հակոբյանը ստանձնեց լիազորությունները. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստն այսօր մեկնարկեց Տերունական աղոթքով և ՀՀ օրհներգով։

Ներկաներին և նորընտիր համայնքապետին իր բարեմաղթանքն ու օրհնությունը հղեց Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Այնուհետ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանի երդմնակալության արարողությունը։

«Ստանձնելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, իմ ուժերի ներածին չափով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-երդման իր խոսքում նշեց Ն. Հակոբյանը։