Արարատ համայնքում շինարարական աշխատանքները շարունակվում են։
Վ. Սարգսյանի անվան հրապարակում շինարարական աշխատանքները հաջողությամբ ընթացան, իսկ Սալակիթ փողոցը վերածվեց ամբողջությամբ ասֆալտապատված ու գծանշված ճանապարհի, որը ժամանակակից քաղաքաշինական չափանիշներին է համապատասխանում։
Համայնքային բյուջեի միջոցներով բարեկարգել են նաև Արարատ քաղաքի և ՈԿՖ բանավանի մի քանի բազմաբնակարան շենքերի տանիքները՝ մասնավորապես Շահումյան 22, 24, Կոմիտաս 2, 2ա հասցեներում, ինչպես նաև ՈԿՖ բանավանի 3-րդ և 8-րդ շենքերում։
Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 91 689 000 ՀՀ դրամ։
