news-details
Արարատի Մարզ

POS տերմինալներ Արարատ համայնքում․ վճարումները՝ ավելի հարմար. Արարատի համայնքապետարան

Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ Արարատի համայնքապետարանում և համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղակայված են վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալներ, որոնք հնարավորություն են տալիս համայնքի գործունեության հետ կապված բոլոր վճարումների (անշարժ գույքի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ, աղբահանություն, մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վճարներ և այլն) ստացումն իրականացնել անկանխիկ ձևով։ Տերմինալներից օգտվելը հարմար է, միջնորդավճարները՝ նվազագույն։

Հորդորում ենք օգտվել համայնքում գործող տերմինալներից՝ ստանալով արդյունավետ և մատչելի ծառայություններ։