news-details
Մասիս

Շարունակական հանդիպումներ բնակավայրերում` խնդիրների բացահայտմամբ և համատեղ լուծումների որոնմամբ. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակում է աշխատանքային այցելությունները համայնքի տարբեր բնակավայրեր՝ կարևորելով բնակիչների հետ անմիջական շփումն ու խնդիրների տեղում ուսումնասիրումը։ Հանդիպումների հիմնական նպատակն է լսել բնակիչներին, հավաքագրել նրանց բարձրաձայնած հարցերը և գործնական քայլերով առաջ տանել դրանց հնարավոր լուծումները։

Բնակավայրերում անցկացվող քննարկումների ընթացքում բնակիչները ներկայացնում են համայնքային ենթակառուցվածքներին, սոցիալական ու կենցաղային պայմաններին, ճանապարհների վերանորոգմանը, կանաչապատմանը և այլ ոլորտներին վերաբերող խնդիրներ։

Համայնքապետը և համայնքապետարանի ոլորտային մասնագետները հանդիպեցին և զրուցեցին նաև Հովտաշատի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում անհրաժեշտ պարզաբանումներ տրվեցին որոշ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեցին իրականացված ու ընթացիկ ծրագրերը` նշելով առաջիկա գործողությունները։

Համայնքի ղեկավարն այցելեց նաև բնակավայրի մանկապարտեզ, մշակույթի կենտրոն։

Հանդիպումների շարունակական բնույթը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկեր ստանալ բնակավայրերի կարիքների մասին և մշակել համաչափ զարգացմանն ուղղված քայլեր։