news-details
Մասիս

Շնորհակալական ուղերձ՝ համայնքային ծառայությունների աշխատակիցներին. Նորայր Հակոբյան

Մասիս համայնքի սիրելի բնակիչներ,

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանում եմ առանձնահատուկ երախտագիտություն հայտնել «Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի և Մասիսի համայնքապետարանի Կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի աշխատակիցներին՝ տոնական օրերին 24-ժամյա ռեժիմով պատասխանատու ու նվիրումով աշխատանք իրականացնելու համար։

Ձեր շնորհիվ մեր համայնքը տոնական օրերին պահպանեց իր մաքուր տեսքը, իսկ բնակիչներն իրենց առօրյան շարունակեցին անվտանգ և հարմարավետ պայմաններում։ Ձեր աշխատանքը հաճախ անտեսանելի է, սակայն այն կարևոր ու անփոխարինելի դեր ունի համայնքի բնականոն կյանքի ապահովման գործում։

Շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած պարտաճանաչության, համբերատարության և համայնքին ծառայելու պատրաստակամության համար։

Աշխատանքները շարունակվում են: