Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։
Թող այս օրը լինի հաջողությունների, մասնագիտական նվաճումների և անձնական երջանկության նոր մեկնարկ։
Թող Ձեր բոլոր նախաձեռնություններն իրականանան հաջողությամբ, իսկ յուրաքանչյուր նոր նպատակ ուղեկցվի անկոտրում կամքով, իմաստուն որոշումներով և վստահ քայլերով։
Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, անսպառ եռանդ, խաղաղություն։
Թող Ձեր ընտանեկան օջախը միշտ լցված լինի սիրով ու համերաշխությամբ, իսկ Ձեր աշխատանքային ճանապարհը՝ համայնքի բարեկեցությանն ուղղված նոր հաջողություններով։
Լավագույն բարեմաղթանքներով։