news-details
Մասիս

Շրջայց եւ հանդիպում Նորամարգում․ ընթացիկ աշխատանքների գնահատում և նոր ծրագրերի մեկնարկ. Մասիսի համայնքապետարան

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն աշխատանքային շրջայցով այցելեց Նորամարգ բնակավայր։

Շրջայցի նպատակն էր տեղում գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը, ուսումնասիրել առկա խնդիրները և լսել բնակիչների առաջարկները։

Համայնքի ղեկավարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ, շրջեց Նորամարգում, զրուցեց բնակիչների հետ։

Բնակիչները ներկայացրին իրենց առաջնահերթ խնդիրները, միաժամանակ գնահատելով արդեն կատարված աշխատանքները և շարունակվող ծրագրերը։

Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ Նորամարգում իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական, իսկ առաջիկայում նախատեսվում են նոր աշխատանքներ՝ ուղղված բնակավայրի զարգացմանը, ենթակառույցների արդիականացմանը և բնակչության համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծմանը։

Համայնքի ղեկավարը եղավ նաև մանկապարտեզում, որտեղ աշխատակիցներին տեղեկացրեց, որ շուտով կմեկնարկեն մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։

Շրջայցերը և հանդիպումները բնակիչների հետ շարունակվում են։