Մասիս համայնքի ամենափոքր բնակավայրն է Սիփանիկը, ուր այսօր եղավ համայնքապետ Նորայր Հակոբյանը։
Բնակիչները ներկայացրին բնակավայրի մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքապետարանի կողմից քայլեր են արվել և մշակվել ծրագրեր։
Փոքր բնակավայրի մեծ խնդիրներին անդրադարձավ համայնքապետը և տեղեկացրեց, որ բնակավայրում շուտով կմեկնարկեն մանկապարտեզի կառուցման, կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքները, կլինի նաև երիտասարդական կենտրոն։
Ն. Հակոբյանը հավելեց, որ կատարվող ծրագրերը միտված են ապահովելու բնակավայրի համաչափ զարգացումը և բնակիչների կյանքի որակի բարձրացումը։

