news-details
Արարատի Մարզ

Սիս գյուղում բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի պահման դեպք. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սիս գյուղի 52-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում:

Սիս մեկնած համայնքային ոստիկանները 52-ամյա տղամարդու տան հյուրասենյակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։