news-details
Հայաստան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-7-ին, 8-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը, 4-ին կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 5-6-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով։

Այս մասին հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: