ԵՀԽ հայաստանյան « Կլոր սեղան» հիմնադրամը, իր սոցիալ-տնտեսական աջակցման գործող ծրագրերի շրջանակներում իրականացնում է աջակցությունների հերթական փուլը, որը նախատեսված է Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող շահառուների համար։
Ծրագրի նպատակն է աջակցել այն անձանց, ովքեր արդեն անցել են դասընթացներ, վերապատրաստումներ կամ պրակտիկաներ, ձեռք են բերել մասնագիտական հմտություններ, սակայն չունեն իրենց մասնագիտությամբ աշխատելու կամ գործունեությունն ընդլայնելու համար անհրաժեշտ գործիքներ։
Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս շահառուներին ստանալու աշխատանքային գործիքներ կամ սարքավորումներ, որոնք կօգնեն․
.սկսել սեփական աշխատանքը,
.վերագործարկել դադարեցված գործունեությունը,
.կամ զարգացնել արդեն առկա ինքնազբաղվածությունը։
Գործիքները և սարքավորումները տրամադրվում են այն պայմանով, որ դրանք կօգտագործվեն եկամուտ վաստակելու կամ մասնագիտական գործունեությունը զարգացնելու նպատակով։ Շահառուն պարտավորվում է դրանք չվաճառել, չհանձնել կամ չօտարել նվազագույնը երկու տարվա ընթացքում։
Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են մարզերի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերից որևէ մեկին․
.Գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–55 տարեկան),
.Միայնակ մայրեր,
.2023 թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
.2020–2023 թթ․ հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։
Դիմելու վերջնաժամկետը.
Հայտադիմումները ընդունվում են մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը, ժամը 23:00 հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1FAIpQLSfJC6tXnt.../viewform..