Պահպանելով ձևավորված ավանդույթը՝ տարեմուտին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հանդիպեց նաև համայնքում գործող դպրոցների աշակերտների և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի սաների հետ։
Համայնքի ղեկավարը շնորհավորեց ներկաներին առաջիկա տոների առթիվ, ամփոփեց անցնող տարվա արդյունքները և կարևորեց երիտասարդների դերը համայնքի ապագայի ձևավորման գործում։ Նա ընդգծեց, որ կրթված, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդությունը համայնքի զարգացման ամենահուսալի գրավականն է։
Հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում․ աշակերտներն ու ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու առաջարկներն ու նախաձեռնությունները։
Ներկաներն արժանացան նաև խրախուսական նվերների։
