news-details
Արարատի Մարզ

Ճապոնիայի դեսպանն ու ՄԱԶԾ ներկայացուցիչը Արարատում՝ ծրագրերի արդյունքների գնահատմամբ. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ ապրիլի 29-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այցելել են Արարատի մարզ՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերի արդյունքներին։

Այցին մասնակցում էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Այցի շրջանակում նրանք այցելել են Ազատի ջրամբար, որտեղ ներկայացվել են ջրամբարի անվտանգության և մոնիթորինգի արդիականացման աշխատանքները։

Ծրագրի արդյունքում ներդրվել են ժամանակակից սարքավորումներ և համակարգեր, որոնք նպաստում են ռիսկերի արդյունավետ կառավարմանը և համայնքների անվտանգության բարձրացմանը։

Այցի ընթացքում հյուրերը եղել են նաև Մասիս համայնքի Զորակ բնակավայրում, որտեղ ծանոթացել են նորաստեղծ բազմաֆունկցիոնալ տարածքի գործունեությանը, որը նպաստում է համայնքային կյանքի ակտիվացմանը և սոցիալական ներառմանը։