Այսօր Վեդու համայնքապետարանում տեղի ունեցավ 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացի Կառավարման հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում Վեդի համայնքի 2026 թվականի ՄԲ Իրազեկման փուլի ամփոփումն էր:
Ներկաները քննարկեցին Վեդի համայնքի 19 բնակավայրերում ՄԲ գործընթացի վերաբերյալ իրականացված իրազեկման միջոցառումները, արդյունքները, հետագա քայլերը: Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները նշեցին, որ իրազեկում իրականացվել է մի շարք միջոցներով՝ պաշտոնական էջերի հրապարակումներով, տեղեկատվական ցուցանակների վրա հայտարարություններով, հանրային քննարկումներով:
Հիշեցնենք, որ Իրազեկման փուլն իրականացվել է հետևյալ ժամկետներով՝ 25.11.2025-05.12.2025:
Իրազեկման փուլին կհաջորդի Առաջարկների ներկայացման փուլը: