news-details
Վեդի

Վեդիի մանկապղծության աղմկահարույց գործով նոր զարգացում․ մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վեդիի մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված):

Այս մասին NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։