Վեդու համայնքապետարանը տեղեկացնում է.
Ապրիլի 29-ին Վեդի համայնքը կլցվի շարժով, երաժշտությամբ և ազգային ու ժամանակակից պարի շնչով։
Վեդու համայնքապետարանը սիրով հրավիրում է մասնակցելու արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ նախաձեռնությանը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։
«Վեդին պարում է» միջոցառումը կդառնա լայնամասշտաբ մշակութային տոն, որը կմիավորի շուրջ 500 պարողների՝ ստեղծելով իրական տոնական մթնոլորտ։
Վայրը՝ Վեդու համայնքապետարանի հարակից տարածք
Օրը՝ ապրիլի 29
Եկե՛ք միասին վայելենք պարի կախարդանքը, աջակցենք մեր տաղանդավոր երիտասարդներին և դարձնենք այս օրը հիշարժան։