Վեդու համայնքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 1-ին կմեկնարկի Արցախի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի անվան ավանդական 10-րդ հուշամրցաշարը։
Մրցաշարի խաղերը կանցկացվեն Վեդի քաղաքի Անդրանիկ Զոհրաբյանի անվան մարզադաշտում։
Բացման արարողությունը կմեկնարկի ժամը 10:30-ին՝ Մարտին Վարդանյանի անվան Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոցից։