Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Տղամարդը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է, անցնում է երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, գործը Մասիս քաղաքի քննչական կոմիտեի վարույթում է։
Մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։