news-details
Արարատի Մարզ

Վեդիում տեղադրվել են ժամանակակից վճարային POS-տերմինալներ. Վեդու համայնքապետարան

Հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ Վեդու համայնքապետարանում, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում տեղադրված են ժամանակակից վճարային POS տերմինալներ։

Տերմինալները հնարավորություն են տալիս արագ, հարմար և հասանելի ձևով կատարել մի շարք վճարումներ՝ օգտվելով համեմատաբար ցածր միջնորդավճարից։

Հորդորում ենք օգտվել տերմինալների ընձեռած հնարավորություններից և ձեր վճարումները իրականացնել առավել հարմար պայմաններով։