Ավագանին ու հանձնաժողովը 14 քվեով կողմ քվեարկեցին Կարմիր սարի հանքի շահագործմանը։
Հաշվի առնելով, որ կողմ քվեարկողների մեջ կան բուժաշխատողներ,մանկավարժներ, որոնք ամեն օր շնչում են Արարատի ցեմենտի ու ոսկու կորզման գործարանների կեղտոտ ու վտանգավոր օդը, քաջատեղյակ են դրանց հետևանքով առաջացած հիվանդությունների կտրուկ աճին` ոչ միայն չպաշտպանեցին հասարակ մարդու առողջ ապրելու իրավունքը, այլև իրենց նախնական համաձայնությամբ նպաստեցին, որ կանաչապատ տարածքը վերածվի մետաղական արդյունաբերության։
Եվ սա արեցին մեծ բավականությամբ և հանգստությամբ։