Կարմիրսարի կրաքարային մերգելների/Կավակրաքարերի հանքավայրի շահագործումը շարունակում է մահացու վտանգ ներկայացնել Արարատի մազի և նրա բնակչության համար։
«Օրդ Գրուպ» ընկերության ներկայացրած հանքարդյունահանման ՇՄԱԳ հսշվետվության մեջ նշվում է. «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով հասցված տնտեսական վնասը կկազմի 305 մլն 258․8 հազար դրամ, իսկ շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասը՝ 326 մլն 393․2 հազար դրամ»։
2 -ի պարագայում էլ վնասը 631․6 մլն դրամից ավելի է։ Եվ սա ընկերության հաշվարկն է։
Կարմիրսարի ստորոտին գտնվում են Նարեկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Գինեվետ, Նոր Ուղի, Սիսավան գյուղերը։ Գրեթե ամեն տեղ ծիրանի, դեղձի, խաղողի և այլ այգիներ կան։ Չգիտես ինչու, ազդակիր համարվել է միայն Գինեվետը, որը Վեդի խոշորացված համայնքի բնակավայր է։ Եվ եթե առաջնորդվենք «Օրդ»-ի ներկայացրած հաշվետվության տվյալներով, որտեղ քամու ուղղությունը նշված է հիմնականում արևելք (29%), արևմուտք (19%) և հարավ-արևելք (11%), ապա կփաստենք, որ Գինեվետը ամենից քիչ է իր վրա կրելու փոշու հետևանքները, քանի որ, ըստ քարտեզի, Գինեվետը գտնվում է հանքատեղիից հարավ-արևմուտք։
Փոխարենը, Շրջակա միջավայրի նախարարությունը լավ կանի օրակարգային դարձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վտանգման հարցը, քանի որ Բնապահպանության նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը նշել է, որ եթե նախատեսված հանքատարածքից կամ ցեմենտի գործարանից փոշու մասնիկները հասնեն Խոսրովի անտառ, ապա առաջին հերթին խաթարելու են ծառաթփային բուսականության ֆոտոսինթեզի գործընթացին` թուլացնելով բուսականության աճը, ապա նպաստելու են հողերի մեխանիկական կազմի ու կառուցվածքի փոփոխմանը։
Անգամ ավելորդ է խոսել այն վտանգի մասին, որը սպառնում է մարզում ապրող բնակիչներին։
Լիովին ոտնահարված են բնակիչների իրավունքները, քանի որ չկա մի դրույթ, որով բնակիչը կփաստի հանքի թունավոր նյութերի պատճառով իր մոտ առաջացած սիրտանոթային, քաղցկեղային շնչառական հիվանդությունները և կստանա համապատասխան փոխհատուցում բուժման համար։
Կարևորն այն է, համայնքի բյուջե «մուտք կգործի 150–200 մլն դրամ» 631,6 մլն դրամի վնասի փոխարեն։