Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է.
«Ուղիղ մեկ շաբաթ է Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից։
Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչները ազատության մեջ են։
Ականջ սղոցող այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից,
իսկ ձերբակալված 58 եւ 65 ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ ձերբակալության 72 ժամը չլրացած։
Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին.. ունեմ ձայնագրություն։
Մանրամասները ավելի ուշ կհայտնեմ։
Միայն մի զուգադիպություն հիշեցնեմ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Վեդի քաղաքից է։
Այս համայնքում նրա ծնվել -մեծանալը այսօր Վեդու փոքրիկ աշակերտ բնակչուհուն պաշտպանելու փոխարեն կարծես հակառակ ուղղությամբ է աշխատում»։