Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դպրոցական տղաների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով եղբայրներից մեկը կալանավորման վերաբերյալ։
«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։ Вот какая доля хулиганчика», — գրել է ՔՊ-ական համայնքապետը։
Գարիկ Սարգսյանի այս գրառմանը անդրադարձել են լրագրողները, մասնավորապես` Անի Ներկարարյանը, ով ընդգծել է, որ կործանվում է ևս մեկ երիտասարդի կյանք։
Իսկ լրագրող Սյուզի Բադոյանը նշել է, որ երիտասարդը կրթված հոգևոր ընտանիքի զավակ է։