news-details
Արարատի Մարզ

56-ամյա տղամարդու տանը կես կգ-ից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը  պահում և օգտագործում է թմրանյութ։

Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխունա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված:

Կատարվում է նախաքննություն: