news-details
Արարատ

Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ

Հարգելի՛ արարատցիներ, սիրելի՛   հայրենակիցներ,

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության  նորագույն պատմության  կարևորագույն  օրերից մեկն է, որն իր մեջ կրում է ուժի, պատասխանատվության և ինքնիշխանության խորհուրդ։ 

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի օրը՝ մեր պետականության և անվտանգության հենասյուններից մեկի կազմավորման տարեդարձը։

Հայոց բանակը ստեղծվել է անկախ պետականություն ունենալու վճռական որոշման արդյունքում և անցել է կայացման բարդ և պատվաբեր ճանապարհ։ Այն  ձևավորվել  է սպայի բարձր պրոֆեսիոնալիզմի, հայ զինվորի անսասան կամքի և ժողովրդի միասնականության շնորհիվ։ 

Հայաստանի Հանրապետության բանակը  պետական մտածողության և պատասխանատվության մարմնավորումն է։

Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևոր է ունենալ կազմակերպված, կարգապահ և մարտունակ բանակ։ Հայկական բանակի ուժը ոչ միայն զենքի մեջ է, այլ առաջին հերթին՝ գիտակցության, նվիրումի և հայրենիքի հանդեպ հավատարմության մեջ։

Մեր բանակը եղել և լինելու է Հայաստանի Հանրապետության խաղաղության երաշխավորը ապահովելով մեր երկրի պաշտպանությունը։

Այս տոնական օրը ցանկանում եմ իմ և համայնքի անունից շնորհավորանքներ հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին՝ սպաներին, զինվորներին, պայմանագրային ծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին մաղթելով քաջ առողջություն, անսասան ոգի, խաղաղ ծառայություն և վստահ քայլեր դեպի ապագա։

Թող հայկական բանակը մշտապես զարգանա, հզորանա և արժանի լինի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու իր բարձր կոչմանը։

Փա՛ռք հայկական բանակին։
Փա՛ռք հայ զինվորին։
Փա՛ռք մեր անկախ պետականությանը և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, - նշել է համայնքի ղեկավարը։