Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների անմար հիշատակի առաջ։ Այս օրը խոր ցավի, բայց նաև ազգային հպարտության օր է՝ հիշեցում այն բարձր գնի, որով պահպանվում է մեր պետականությունն, ազատությունն ու անվտանգ ապագան։
Մեր նահատակ որդիներն ու դուստրերը չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենի հողի, ժողովրդի արժանապատվության և սերունդների խաղաղ ապրելու իրավունքի։ Նրանց սխրանքը հավերժ գրված է մնալու մեր պատմության մեջ։ Հայրենիքին մատուցած նրանց զոհողությունը ապրելու է մեր հավաքական հիշողության մեջ։
Արարատ համայնքի անունից խորին հարգանք և երախտագիտություն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ նրանց տոկունության, ուժի և հայրենասիրության համար։ Համայնքն իր պարտքն է համարում մշտապես կանգնել զոհվածների ընտանիքների կողքին և արժանապատվորեն պահպանել մեր հերոսների հիշատակը։ Թող նրանց զոհողությունը մեզ համար լինի միավորող ուժ՝ կառուցելու ուժեղ, արդար և խաղաղ Հայաստան, բարեկեցիկ և զարգացող համայնք։
Հավերժ փա՛ռք և հավերժ հիշատակ մեր հերոսներին։
Խոնարհումս ...