Արարատի համայնքապետարանը հայտնում է.
Այսօր համայնքապետարանում Արարատ համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի գլխավորությամբ տեղի ունեցած վարչական նիստի ընթացքում քննարկվել են համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը, բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Քննարկման շրջանակում ուսումնասիրվել են նախատեսված աշխատանքների իրականացման փուլերը, սահմանվել են առաջնահերթությունները և ներկայացվել են համայնքի զարգացմանն ուղղված առաջարկներ ու դիտարկումներ։
