news-details
Արարատ

Արարատ համայնքում կփորձարկվեն ազդարարման շչակներ. Արարատի համայնքապետարան

 

Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի  փետրվարի 17-ին Արարատ համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվելու է ազդարարման համակարգի փորձարկում․ 

Կտեղադրվեն և կգործարկվեն թվով 9 ազդարարման շչակներ (տեսակը՝ C-40E)։

Փորձարկումն իրականացվում է համակարգի տեխնիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով։

Համայնքապետարանը խնդրում է պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի․ հնչող ազդանշանները կրում են բացառապես փորձնական բնույթ։