Արարատի համայնքապետարանը հայտնում է.
ՀՀ Արարատի մարզի «Արարատ համայնքի Արարատ քաղաքի, Ավշար, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Պարույր Սևակ, Ուրցալանջ և Զանգակատուն բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում ԼԵԴ լուսատուներով» սուբվենցիոն ծրագրի աշխատանքները մտել ե ն երկրորդ փուլ։
Ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքում Ավշար բնակավայրում կառուցվել է 2232,6 մետր երկարությամբ ժամանակակից լուսավորության ցանց, որից օգտվում է բնակավայրի առնվազն 5053 բնակիչ։
Արարատի համայնքապետարանը շարունակում է պետական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը։
Համայնքապետարանը շարունակելու է աշխատել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով համայնքի համաչափ և կայուն զարգացումը։