Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է.
Համայնքում աղետների ռիսկի նվազեցման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և կարողությունների զարգացման նպատակով 2025 թվականի ապրիլ ամսից Արարատի համայնքապետարանը մեկնարկել էր համագործակցության բազմաշերտ փուլ «ԱՌՆԱՊ» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ։
Ծրագրի շրջանակում Արարատ համայնքի մի շարք բնակավայրերում տեղադրվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (շչակներ), որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համակարգի կատարելագործմանը և համայնքի իրազեկման մակարդակի բարձրացմանը։
Նշված միջոցների կիրառումն ու շահագործումը կիրականացվի համայնքապետարանի անմիջական հսկողությամբ և վերահսկողությամբ։
