news-details
Արարատ

Արարատ համայնքը ստացել է շուրջ 10 մլն դրամ արժողությամբ տեխնիկական միջոցներ. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը հայտնում է

Համայնքում աղետների ռիսկի նվազեցման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և կարողությունների զարգացման նպատակով 2025 թվականի ապրիլ ամսից Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է համագործակցության բազմաշերտ փուլ ԱՌՆԱՊ հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ։

Համագործակցության ավարտի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արարատ համայնքին նվիրաբերվել են շուրջ 10 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ։ 

Նշված միջոցների կիրառումն ու շահագործումը կիրականացվի Արարատի համայնքապետարանի անմիջական հսկողությամբ և վերահսկողությամբ։