news-details
Արարատի Մարզ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը հայոց բանակի կազմավորման 34-ամյակի աժիթով. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

«Սիրելի հայրենակիցներ, 

Այսօր նշում ենք մեր պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկի՝ Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ 

Տարիների ընթացքում հայոց բանակն անցել է ձևավորման, կայացման և զարգացման բարդ ուղի՝ մշտապես կանգնած լինելով մեր անկախ պետականության պահպանման խնդրի առաջ։ 

Այսօր զինված ուժերում իրականացվում են մեծածավալ բարեփոխումներ, որոնք միտված են առավել  մարտունակ և հզոր բանակի ստեղծմանը։ 

Բանակի ամրապնդումը համազգային պատասխանատվություն է, որը պահանջում է պետական մարմինների, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ու հետևողական աջակցությունը։ 

Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների և սպաների հիշատակի առաջ, արժևորում և շնորհակալություն հայտնում զինված ուժերում ծառայություն իրականացնող բոլոր զինծառայողներին՝ իրենց պատասխանատու և պատվաբեր ծառայության համար։

Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն և կայուն զարգացում մեր երկրին։

Փա՛ռք Հայոց բանակին»։