news-details
Արարատի Մարզ

Արարատի մարզպետը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ 

Ողջունելով տիկին դեսպանին՝ մարզպետը կարևորել է հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա առավել ամրապնդման անհրաժեշտությունը։ Տիկին Քոուլին նշել է, որ սա իր առաջին այցն է Արարատի մարզ՝ դեսպանի պաշտոնում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները շարունակաբար խորանում են և գտնվում են իրենց լավագույն փուլում։

Հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվել է Արարատի մարզի գյուղատնտեսական, արտադրական և մարդկային ներուժը։ Քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Առաջարկվել է կազմակերպել փոխադարձ այցեր՝ երկու երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև մարզի դպրոցներում ստեղծել անգլիական մշակութային և կրթական ակումբներ՝ անգլերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացման նպատակով։ Տիկին դեսպանը պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջարկները և ներկայացնել հնարավոր համագործակցության տարբերակներ։

Հանդիպման ավարտին դեսպանը ցանկություն է հայտնել ամռան ընթացքում կրկին այցելել Արարատի մարզ։