հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կա 1 տուժած։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ծառայողները՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Սարոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ տուժած քաղաքացու ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե օպերատիվ են գործել փրկարարները, Մասիսի համայնքային ոստիկանները, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար, իրեն իբր «մառոզ» համարող Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ, կամ «ուխտի ականջում քնած էին», կամ ջայլամի նման գլուխները մտցրել էին «սառցե ավազի» մեջ, կամ էլ մնացել էին մառոզի տակ։