news-details
Արարատ

Արարատում կառուցվում է կոմունալ ծառայության նոր վարչական շենք. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը 
տեղեկացնում է, որ Արարատ քաղաքի Մուրացան 16/1 հասցեում (781,46 քմ) ընթանում են համապատասխան աշխատանքներ՝ Արարատ քաղաքի կոմունալ ծառայության շենքի գործառնական պայմանների բարելավման նպատակով։

Ծրագրի շրջանակում կառուցվող Արարատ համայնքի կոմունալ ծառայության նոր վարչական շենքը հնարավորություն կտա ապահովել առավել մատչելի, համակարգված և ժամանակակից ծառայությունների մատուցում։ 

Կառուցվող նոր ենթակառուցվածքը կնպաստի աշխատանքային գործընթացների օպտիմալացմանը, քաղաքացիների սպասարկման ժամանակի զգալի կրճատմանը և համայնքային ծառայությունների ընդհանուր արդյունավետության  բարձրացմանը։