news-details
Արարատյան Պատմություններ

Արարատյան պատմություններ - Ջրահովիտ. Հնամենի պատմությամբ և բերրի հողերով գյուղը

​Ջրահովիտը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի առանցքային և հետաքրքիր պատմություն ունեցող բնակավայրերից է։ Այն աչքի է ընկնում իր հարուստ հնագիտական ժառանգությամբ և ակտիվ գյուղատնտեսական կյանքով։

​Գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս անհիշելի ժամանակներից։ Ջրահովիտ անվանումը ստացել է 1960 թվականին։

​Բնակչության ձևավորման պատմությունը բավականին հետաքրքիր է.
1828 թ.՝ ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղ են հաստատվել ներգաղթյալներ Պարսկաստանի Մակու քաղաքից և հարակից գյուղերից։

​1950-ական թթ.՝ Գյուղը համալրվել է Կոտայքի շրջանի Սոց գյուղից տեղափոխված ընտանիքներով։

​Ջրահովիտը հայտնի է իր հնավայրով, որը գիտական մեծ արժեք ունի։

​Գյուղի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։
Շնորհիվ բարենպաստ հողային պայմանների՝ Ջրահովիտը հայտնի է որպես որակյալ բերքի մատակարար։

Մշակվում են բանջարաբոստանային կուլտուրաներ (լոլիկ, վարունգ, կաղամբ)։
Վերջին տարիներին մեծ թափ է ստացել ջերմոցային տնտեսությունը ։

Գյուղը հայտնի է իր ծիրանի և դեղձի այգիներով։

Զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծումը։

Գյուղում գործում են ժամանակակից սառնարանային պահեստներ, որոնք ապահովում են բերքի պահպանումն ու հետագա արտահանումը։

​Համայնքն ունի զարգացած սոցիալական ենթակառուցվածքներ.

. Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց, որը կրթում է գյուղի պատանի սերունդներին։

. Գործում է գրադարան և համայնքային կենտրոն։

. Բնակչությանը սպասարկում է տեղի բուժկետը։

Ջրահովիտը գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ձախակողմյան հատվածում։

Հեռավորությունը մայրաքաղաքիցմ` մոտ 17 կմ դեպի հարավ-արևելք,  Արտաշատից`մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Բարձրությունը ծովի մակերևույթից` 833 մետր։

​Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ամառները շոգ են (տևական), ձմեռները՝ ցուրտ։

Կոորդինատները.
​40.0544° N
​ 44.4714° E