Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է.
Արևաբույր բնակավայրում այսօր հիշատակի և խոնարհման օր էր․ նշվում էր գյուղի սիրելի զավակ Սամվել Հակոբյանի մահվան տարելիցը։
Արևաբույրի դպրոցը բազմամարդ էր։ Գյուղի բնակիչները, հյուրերը և աշակերտները համախմբվել էին՝ հիշելու և հավերժացնելու Արևաբույրի բոլոր հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը։
Միջոցառմանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, Արևաբույրի վարչական ղեկավար Տաճատ Մարգարյանը։
Օրվա խորհրդին նվիրված միջոցառման ընթացքում առանձնահատուկ խոնարհումով հիշեցին Սամվել Հակոբյանին՝ ներկայացնելով նրա կարճ, բայց հերոսական կյանքի ուղին։
Սամվել Հակոբյանը բնակավայրի այն երիտասարդներից է, որի անունը այսօր հպարտությամբ է հնչեցնում յուրաքանչյուր բնակիչ։ Նրա խիզախությունն ու հայրենասիրությունը շարունակելու են օրինակ լինել ապագա սերունդներին։
Արևաբույրի բնակիչների համախմբված ներկայությունը վկայում է մեկ ճշմարտության մասին․ հայրենիքի պաշտպանները երբեք չեն մոռացվում։ Նրանք ներկա են մեր ամեն օրվա մեջ՝ որպես ուժ ու հավատ վաղվա օրվա հանդեպ։


