Արարատի համայնքապետարանը հայտնում է.
Արարատ համայնքում շարունակվում են ճանապարհների բարեկարգման և արդիականացման աշխատանքները։
2025-2026 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, Արարատ համայնքի Արմաշ բնակավայրում իրականացվում է փողոցների ասֆալտապատման ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ասֆալտապատվել է 895 գծամետր ճանապարհ՝ 6265 քմ ընդհանուր մակերեսով, 62 711 000 ՀՀ դրամ արժեքով:
Ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքում ամբողջությամբ բարեկարգվել է Արմաշ բնակավայրի Ա. Հայրիյան փողոցը՝ 985 գծամետր երկարությամբ, որն ապահովում է համայնքի բնակիչների անվտանգ և հարմարավետ երթևեկությունը։
Արարատի համայնքապետարանը կարևորում է ճանապարհների բարեկարգման շարունակականությունը։ Համայնքապետարանի կողմից իրականացվող բոլոր ծրագրերն ու աշխատանքները միտված են համայնքի կայուն զարգացմանը և յուրաքանչյուր բնակչի սոցիալ-տնտեսական պայմանների փուլային բարելավմանը։