news-details
Մասիս

Աշխատանքային հանդիպում Գետափնյա բնակավայրում․ քննարկվեցին խնդիրներն ու զարգացման ծրագրերը. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի հերթական այցի վայրը Գետափնյա բնակավայրն էր։

Գետափնյան Մասիս համայնքի այն միակ բնակավայրն է, որ ի թիվս մի շարք խնդիրների, չունի նաև մանկապարտեզ, դպրոց։

Եվ, բնականաբար, բնակիչներին հետաքրքրում էր նաև այս հարցերի պատասխանը։

Պատասխանելով բնակիչներին մտահոգող հարցերին` համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Ն. Հակոբյանը տեղեկացրեց, որ բնակավայրում կառուցվելու է մանկապարտեզ, ինչը կարևոր քայլ է լինելու բնակավայրում նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման ուղղությամբ։

Համայնքի ղեկավարը նաև անդրադարձավ բնակավայրում առկա այլ խնդիրներին՝ նշելով, որ դրանք գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում և փուլ առ փուլ կգտնեն իրենց լուծումը՝ համայնքային բյուջեի և պետական աջակցության ծրագրերի շրջանակում։

Բնակիչները կարևորեցին համայնքի ղեկավարի այցը, տեղում քննարկումների ձևաչափը և արդեն իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են խնդիրների արագ արձագանքմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։

https://www.facebook.com/share/r/1CgK8wR7yt/