news-details
Մասիս

Աշխատանքային շրջայց Գեղանիստում․ ուշադրության կենտրոնում բնակավայրի խնդիրներն ու կրթական հաստատությունները. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը համայնքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց իրականացրեց Գեղանիստ բնակավայրում՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին և լսելու բնակիչների բարձրացրած հարցերը։

Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց արդեն իսկ կատարված աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվեցին առաջիկա որոշ ծրագրեր։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ինչպես Գեղանիստի, այնպես էլ բոլոր բնակավայրերի խնդիրները գտնվում են համայնքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկ մշակվում ու փուլ առ փուլ կիրականացվեն համապատասխան ծրագրեր։

Համայնքի ղեկավարը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են բնակավայրում կառուցվող եկեղեցու աշխատանքները, ինչպես նաև այցելեց մանկապարտեզ` ծանոթանալու պայմաններին, լսելու աշխատակիցներին, նաև` փոքրիկներին։

Ն․ Հակոբյանը վստահեցրեց, որ նախադպրոցական կրթական հաստատությունների բարելավումը շարունակելու է մնալ համայնքապետարանի առաջնահերթություններից մեկը։

Նման շրջայցերը շարունակական են և նպատակ ունեն ապահովել խնդիրների օպերատիվ արձանագրում, արդյունավետ լուծումներ և համայնքային համաչափ զարգացում։

 

https://www.facebook.com/share/r/1BjCyTYazL/