news-details
Արարատի Մարզ

Այգեստան բնակավայրում իրականացվում է ոռոգման համակարգի կառուցում. Արտաշատի համայնքապետարան

Համայնքի Այգեստան բնակավայրում մեկնարկել և ակտիվ ընթանում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:

Կառուցվում է 2, 5 կմ երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց:

Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 58 մլն ՀՀ դրամ է, որի 65% -ը հատկացնում է պետությունը, 35%-ը` համայնքը: