news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Իլկասար լեռ (Օձասար)

Արարատի մարզի այս կոնաձև գեղեցկուհին ոչ միայն հիանալի արշավային վայր է, այլև հնագույն լեգենդների օրրան։

​Լեռան երկրորդ՝ Օձասար անունը, առնչվում է մի լեգենդի ըստ որի, Իլկասարը Վահագն աստծո կողմից սպանված հսկա վիշապի քարացած մարմինն է։ Լեռան կոնաձև տեսքը հիշեցնում է պառկած հսկայի։

 

Պատմական զարկերակ ​Իլկասարի գագաթը եղել է կարևոր ռազմավարական դիրք. Լեռան գագաթին պահպանվել են հնագույն ամրոցի մնացորդներ։ Դա ապացուցում է, որ լեռը հազարամյակներ շարունակ ծառայել է որպես դիտակետ՝ վերահսկելով Արարատյան դաշտի ճանապարհները։

Իդեալական արշավային Երթուղի

​Սովորաբար արշավը սկսվում է Նարեկ գյուղից։ Վերելքը համեմատաբար թեթև է, գագաթից բացվում է 360° տեսարան, որտեղ գերիշխում են Մեծ և Փոքր Մասիսները: ​ Իլկասարի վերելքը համատեղվում է Հրեշտակների ձոր այցելությամբ։

Բարձրությունը`1462 մետր

Տեղակայումը Արարատի մարզ, Երանոսի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջեր,Վեդի և Ազատ գետերի միջև:

 

Կոորդինատները ​39.9575°N, 44.6675° E