news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Երանոսի լեռներ

Երանոսի լեռնաշղթան եզակի է իր դիրքով և երկրաբանական կառուցվածքով։ Այն Գեղամա յի հարավարևմտյան ճյուղն է, որը հզոր պատնեշ է ստեղծում Արարատյան դաշտի և Գեղամա լեռնավահանի միջև։

​Բարձրություն. Ամենաբարձր կետը մոտ 1900 մետր է։ Համանուն Երանոս գագաթը՝ 1824 մ է։
Տեղացիները լեռնաշղթան հաճախ անվանում են Կարմիր Սար՝ իր հողերի և ժայռերի գունային երանգի համար։

​ Լեռնազանգվածը ծալքաբեկորային է, կազմված նստվածքային ապարներից (կրաքար և այլն)։

Հյուսիսային լանջը, որը նայում է Ազատի հովտին, չափազանց զառիթափ է, իսկ հարավայինը՝ մեղմաթեք,արևմտյան լանջերը հարում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։

Պանորամա. Գագաթներից բացվում է  Արարատ լեռան և Արարատյան դաշտի համայնապատկերը։

​ Լեռնաշղթայի վրա է գտնվում եզակի ձև ունեցող մի ժայռ, որը զբոսաշրջիկները կոչում են Սֆինքս։

​ Դիրք. Հայաստան, Արարատի մարզի հյուսիս, Ազատ գետի հովիտ։

Կորդինատները
40.0890° N, 44.7554°E