Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Վանաշեն համայնքում (կոորդինատներ՝ 40.061731, 44.464971):
Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ 2015 թվականի ապրիլի 20-ին:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Արարատի փոխմարզպետ Իլիչ Շադյանը և քաղաքական ու ռազմական գործիչ Գրիգոր Գրիգորյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայր Սամվել աբեղա Մխիթարյանը, Արարատյան հայրապետական թեմի հոգևորականներ, ինչպես նաև վանեցիների, սասունցիների և մշեցիների սերունդներ:
Խաչքար-հուշակոթողը կառուցվել է համայնքային բյուջեի միջոցներով և վեր է խոյանում ընդարձակ հրապարակի վրա:
Հուշարձանն ունի 3.5 մետր բարձրություն: Այն կրում է խորը խորհրդանշական իմաստ. խաչքարը մարմնավորում է ցեղասպանված հայերի հիշատակը և հայ մշակույթի կորուստը, իսկ պատկերված հրեշտակները խորհրդանշում են թուրքական յաթաղանին զոհ դարձած անմեղ մանուկներին: