news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Սուրբ Աստվածածին եկեղեցի

Այս եկեղեցին Արարատյան դաշտի հոգևոր կարևոր կենտրոններից է, որն ունի հետաքրքիր պատմական ուղի:

Կառուցվել է 1894 թվականին գյուղի բնակիչների ջանքերով: Արևշատի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Վան, Շատախ և Մուշ գավառներից՝ իրենց հետ բերելով հարուստ հոգևոր մշակույթ:

Եկեղեցին եռանավ բազիլիկ  կառույց է՝ կառուցված սև տուֆի մաքուր տաշված քարերով: Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես հացահատիկի պահեստ, սակայն շենքի հիմնական կմախքը հրաշքով պահպանվել է:

2000-ականների սկզբին եկեղեցին հիմնովին վերականգնվել է բարերար Գագիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Այն վերաօծվել է և այսօր գործող եկեղեցի է (Արարատյան Հայրապետական թեմ):

Եկեղեցու ներսում տեղադրված է մարմարյա շքեղ խորան:

Ուխտի օրը նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին (Խաղողօրհնեք)։ 

Տեղակայումը`  Արարատի մարզ, գյուղ Արևշատ 

Կոորդինատներ `39.9882° N, 44.5777° E