news-details
Արարատի Մարզ

Երևանն Արարատի մարզին կապող Արտաշատի խճուղին վարորդների համար դարձել է «Ֆորտ Բոյար». ամեն ժամ ավտոմեքենաների անիվներ են պայթում կամ անվահեծաններ են կոտրվում

Երեկ՝ փետրվարի 12-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանը Արարատի մարզին կապող Արտաշատի խճուղով դեպի ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստ» տանող ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ամեն օր այդ թվում «մարդաբոյ» փոսերի մեջ են հայտնվում վարորդները՝ իրենց մեքենաներով, ինչի պատճառով պայթում են անվադողեր, կոտրվում են անվահեծաններ, ու մարդիկ հենց այդ պահից սկսած էլ ավելի «քաղցր» խոսքեր են ուղղում Երևանի քաղաքապետարանի հասցեին։ 

Թե ինչու Երևանի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում առաջին հերթին խոշոր չափի տուգանքով վարչական պատասխանատվության ենթարկելու ասֆալտապատումն իրականացնող ընկերությանը, դա իր խնդիրն է, բայց որ պետք է նման «փինաչի» ճանապարհաշինարարներին օր առաջ պատժել, դա ակնհայտ է, ինչպես նաև վերահսկող այն պատասխանատուներին, ովքեր ճանապարհն ընդունելիս պետք է ստուգեին որակը։