Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը համայնքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց իրականացրեց Դարակերտ բնակավայրում։
Համայնքի ղեկավարը հանդիպեց ու զրուցեց գյուղի բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին նրանց հուզող մի շարք խնդիրներ։
Նորայր Հակոբյանը կարևորեց բնակիչների հետ նման ձևաչափով շփումը՝ ընդգծելով, որ համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրները գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։
Համայնքի ղեկավարն այցելեց նաև բնակավայրում գործող կառույցներ, զրուցեց աշխատակիցների հետ։ Շրջայցի վերջին կանգառը բնակավայրի մշակույթի տունն էր, որի հետ կապված քննարկվեցին առաջիկա որոշ ծրագրեր։

